211652_close_icon
views-count20618 դիտում article-date 10:55 19-08-2015

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաները հայտնվել են մայթին ու բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Խաչատրյանն իր վարած Opel Astra մակնիշի 33 VL 752 համարանիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 61-ամյա Գագիկ Հովհաննիսյանի կողմից վարած ՎԱԶ 11 183 մակնիշի Տ 6248 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր