1290 դիտում
16:53 20-08-2015
Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ
Հիմք ընդունելով որոշ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2015թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աուդիտի արդյունքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել` մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Մասնավորապես, "Գյումրու պետական բժշկական քոլեջ" և "Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` "խիստ նկատողություն":
"Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան", "Գավառի ակադեմիկոս Ա.Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ", "Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ", "Վարդենիսի Բադեյան պետական քոլեջ", "Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ", "Վանաձորի Կ.Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարան" , "Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց" և "Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` "նկատողություն":
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
17:11 26-05-2014
Կարգապահական տույժեր են տրվել մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին
4789 դիտում
23:32 07-08-2015
30 ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
2349 դիտում
17:12 30-01-2015
Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված