211652_close_icon
views-count2196 դիտում article-date 19:09 20-08-2015

Լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է գրել. տեսանյութ

Աշխարհահռչակ ամերիկացի բռնցամարտիկ Ռոյ Ջոնսը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է գրել: Գործընթացը կայացել է Յալթայում՝ մամուլի ասուլիսի ժամանակ: «Խնդրում եմ ինձ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհել՝ համաձայն «Քաղաքացիության մասին» ՌԴ Դաշնային օրենքի 13, 14 և 41 հոդվածների», գրված է դիմումի մեջ, որը Ջոնսը ստորագրել է հենց ասուլիսի ժամանակ: «Ես ցանկանում եմ ռուսական հասարակության ակտիվ անդամ դառնալ: Ռուսաստանյան քաղաքացիություն ստանալը կհեշտացնի իմ խնդիրը՝ կամուրջ գցել երկու երկրների միջև», գրել է Ջոնսը դիմումի մեջ: Դիմումը ստորագրելուց հետո Ջոնսը հայտարարել է. «Ես ռուս եմ»: Նշենք, որ 46-ամյա բռնքամարտիկը երեկ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ՌԴ քաղաքացի դառնալու ցանկություն հայտնել: Պուտինը համաձայնվել է օգնել՝ պայմանով, որ Ջոնսը իր ապագան կկապի Ռուսաստանի հետ: Ռոյ Ջոնսը 1990-ականներին համարվում էր աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկը՝ անկախ քաշային կարգերից: Նա չորս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է եղել: Անգերազանցելի ռեկորդի հեղինակ է. միակ բռնցամարտիկն է, որը չեմպիոնական գոտիներ է նվաճել միջին, երկրորդ միջին, կիսածանր և ծանր քաշային կարգերում: Պրոֆեսիոնալ ռինգում Ջոնսը 62 հաղթանակ է տարել և կրել 8 պարտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր