85126 դիտում
20:24 20-08-2015
Վրաստանում ավտովթարից 4 հայ է զոհվել. 5 տուժածներից մեկը նույնպես հայ է. ԼՐԱՑՎԱԾ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` օգոստոսի 20-ին Վրաստանի Բաշի գյուղում (Իմերեթիի շրջան) 2 մեքենաների բախումից 4 մարդ է զոհվել, որոնցից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` ավտովթարի հետևանքով կան նաև 5 տուժածներ, որոնցից մեկը նույնպես Հայաստանի քաղաքացի է:
Վիրավորներին տեղափոխել են Քութաիսիի հիվանդանոց:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Վրաստանի քր. օր.-ի 276 հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով:
***
21:35
Գ Շամշյանի տեղեկություններով` բախված մեքենաներն են Ford մակնիշի և Opel մակնիշի 34 ND 729 համարանիշի ավտոմեքենաները:
Այս պահին ճշտվում է Ford մակնիշի ավտոմեքենայի համարանիշները, ինչպես նաև վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
[color=#EF2929]Գ. Շամշյանի տեղեկություններով` Opel-ը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 31 շենքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Արշավիրի Հարությունյանի անվամբ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` մահացածներն են` 16-ամյա Հեղինե Բաղդասարյանը, 40-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 57-ամյա Մարգարիտա Ներսիսյանը և 57-ամյա Արշավիր Հարությունյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել 54-ամյա Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ում տարիքը ճշտվում է:
Բժիշկների գնահատմամբ` նրանք գտնվում են ծանր կայուն վիճակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վրաստանում հանգստացողները պատրաստվում էին վերադառնալ Հայաստան, սակայն նրանք հանդիպել են իրենց հարևաններից մեկին՝ Արշավիրին, ով մասնավոր տաքսու վարորդ է: Նա հայտնել է, որ կարող է նրանց իր մեքենայով տեղափոխել Հայաստան: Վերջիններս էլ նախապես գնված տոմսերը վերադարձրել են:
Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունը Վրաստանի իրենց գործընկերների հետ փորձում են պարզել դեպքի հանգամանքները:[/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4553 դիտում
10:40 09-07-2019
Վրաստանում ողբերգական վթարից տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել