NASA-ն մեկնաբանել է՝ արդյոք Երկիր մոլորակին երկնաքար կբախվի
Որոշ բլոգերում եւ կայքերում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Երկիր մոլորակին երկնաքար է սպառնում, որը կարող է բախվել սեպտեմբերի 15-28-ը: NASA ամերիկայն տիեզերական գործակալությունն արձագանքել է հրապարակումներին՝ հայտարարելով, որ Երկիր մոլորակին ոչինչ չի սպառնում:
«Տեղեկությունը, թե երկնաքարն ընկնելու է ծովը՝ Պուերտո Ռիկոյի շրջանում, եւ առաջացած ալիքները ավերածություններ են գործելու Աֆրիկայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ափերի մոտ, պարզապես չի համապատասխանում իրականությանը: Դա բամբասանք է: Իրականում չկա որեւէ գիտական հիմք՝ ասելու համար, որ այդ շրջանում Երկիր մոլորակին երկնաքար է բախվելու»,-ասվում է NASA-ի հայտարարության մեջ: