211652_close_icon
views-count1303 դիտում article-date 10:28 21-08-2015

Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացվել առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգոստոսի 18-ից 20-ն իրականացրել է նախարարության մի շարք աշխատակիցների վերապատրաստում՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով: Վարապատրաստման նպատակն էր աշխատակիցներին փոխանցել առաջին բուժօգնություն ցուցաբերելու գիտելիքներն ու հմտությունները: Դասընթացի մասնակիցներին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի ղեկավար Արմինե Պողոսյանը ներկայացրել է սրտի աշխատանքի խանգարումների, փափուկ հյուսվածքների վնասվածքների, և ոսկրամկանային համակարգի վնասվածքների դեպքում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև խոսել է այրվածքների և շնչուղիների խցանման դեպքում տուժածների վիճակը վերահսկելու միջոցների վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել առաջին բուժօգնության կանոններն ու ցուցադրել կոտրվածքը վիրակապելու ու արյունահոսությունը կանգնեցնելու հմտությունները:

Նմանատիպ նյութեր