211652_close_icon
views-count1832 դիտում article-date 15:22 21-08-2015

Գիտնականները պարզել են, որ կենդանիների աշխարհում մարդը գերգիշատիչ է

Կանադացի գիտնականները փաստել են տեսությունը, որի համաձայն մարդը կենդանիների աշխարհում ամենավտանգավոր գիշատիչն է, գրում է Science ամսագիրը: Նրանք վելուծել են մարդ արարածի որսի մեթոդների առանձնահատկությունները և նրա ազդեցությունը գիշատիչների վրա: Գիտնականների զեկույցում ասվում է, որ մարդիկ առավել հաճախ են սպանում խոշոր, չափահաս կենդանիների, իսկ վերջինները, ի տարբերութւուն մարդու, սպանում են երիտասարդ կենդանիների: Երևոըյթը պայմանավորում են նրանով, որ զենքի, թիրախների, ցանցերի և այլ տեխնոլոգիական առավելություների կիրառմամբ մարդու կողմից մեծ կենդանիների կատարած որսը առանձնապես խոշոր ռիսկեր չի պարունակում: Օրինակ, մարդիկ 14 անգամ ավելի շատ են չափահաս ձկներ սպանում, քան ծովային այլ գիշատիչները:

Նմանատիպ նյութեր