1351 դիտում
16:32 21-08-2015
Բնապահպանության նախարարությունը "Հայկական ժամանակ"-ից պահանջում է հերքել իր մի շարք աշխատակիցների գաղտնալսումների մասին տեղեկատվությունը
"Հայկական ժամանակ" օրաթերթն այսօր հրապարակել է [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/21/62338/]տեղեկատվություն [/url]«Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումների արդյունքները» վերնագրով:
Նյութում, սակայն, բացակայում են փաստեր և հիմնավորումներ: "...Շոշափվել են խիստ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ..." տեքստի և նախարարի լուսանկարի համադրությամբ լուրի հրապարակումը լրագրողական էթիկայի կանոնների, ինչպես նաև օրենսդրության լուրջ խախտում է և թյուրըմբռնում է առաջացնում ընթերցողի մոտ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը պահանջում է համապատասխան լրատվամիջոցին հերքել հրապարակված անճշտությունը, նյութը կառուցել ճշգրտված տվյալների հիման վրա և զերծ մնալ սխալ անձնավորումներից և այն նախարար Արամայիս Գրիգորյանին վերագրելուց, այլապես Նախարարությունը ստիպված կլինի իր օրինական պահանջը պնդել օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:
[b]ՀՀ բնապահպանության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
17:49 31-03-2014
Բնապահպանության նախարարությունը մերժել է տրամադրել շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տեղեկատվությունը. ՀԲՃ
1517 դիտում
09:14 01-03-2014
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը հերքել է «թափոնների գերեզմանոց» ստեղծելու մասին տեղեկատվությունը․ ՀԺ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից