211652_close_icon
views-count25277 դիտում article-date 10:13 22-08-2015

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ. որոշ «ծալապակաս» վարորդներ ճանապարհ չէին տալիս անգամ շտապ օգնության մեքենաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուբինյանց և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Նարինե Մկրտչյանի վարած Mazda 6 մակնիշի 88 NR 887 համարանիշի, 40-ամյա Արթուր Սարգսյանի վարած Opel Astra մակնիշի 18 ԼՍ 601 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Ն. Մկրտչյանի վարած Masda-ն բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդան Վարդանյանի վարած Volkswagen մակնիշի 34 FZ 876 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդներ Ն. Մկրտչյանն ու Ա. Սարգսյանը, ինչպես նաև վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդուհի Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, որտեղ ստացել են ամբուլատոր բուժօգնություն: Վթարի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Նշված հատվածում մի քանի ժամ երթևեկությունը կաթվածահար էր եղել և ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ էին կարողանում վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին ու վարորդներին, իսկ որոշ վարորդներ էլ ծալապակասի նման ճանապարհ չէին տալիս անգամ շտապ օգնության մեքենաներին, որպեսզի նրանք վիրավորներին տեղափոխեն հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, այդ թվում՝ վթարի վայրի հարևանությանբ գործող գազալցակայանի աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր