211652_close_icon
views-count1802 դիտում article-date 20:48 22-08-2015

Կլեոպատրայի կերպարը նոր Ֆիլմում Կապուրը կներկայացնի նորովի

Slingshot Global Media ընկերությունը՝ Շեկհար Կապուրի հետ միասին, որը նկարահանել է «Ելիզավետա» և «Ոսկե դար» ֆիլմերը, աշխատում է Եգիպտոսի տիրուհու՝ Կլեոպատրայի մասին նոր նախագծի վրա: Այժմ ստուդիան փնտրում է դերասանուհու՝ Կլեոպատրայի դերի համար: Հայտնի է, որ հին ժամանակների տիրուհուն Կապուրը լսարանին ներկայացնելու է նորովի. նա ցույց է տալու կայսրուհուն ոչ թե Հուլիոս Կեսարի կամ Մարկ Անտոնիոսի ֆոնին, այլ ներկայացնելու է, որ հին հռոմեական քաղաքական գործիչները պատմության գիրկն են անցել շնորհիվ հենց Կլեոպատրայի, որը նրանց կյանքում մեծ դեր է խաղացել:

Նմանատիպ նյութեր