Սալվադորի բանտում 14 մարդ է սպանվել
Սալվադորի բանտում փողոցային բանդաներից մեկի անդամները սպանել են14 մարդու: «Բարրիո 18» անվանումով բանդայի անդամները, որոնք բանտարկյալների թվում են, սպանել են մեկ այլ բանդայի՝ «Մարա Սալվատրուչա»-ի անդամների:
Վերոնշյալ խմբավորումները հայտնի են որպես Սալվադորի խոշոր եւ դաժանությամբ աչքի ընկնող բանդաներ, որոնց կազմում 72 հազար մարդ կա: Տարեսկզբից 6,3 միլիոն բնակչություն ունեցող Սալվադորում բանդաների անդամները սպանել են 3,3 հազար մարդու: