Սալվադորի ֆինանսների նախարարությունում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երեք մարդ է զոհվել եւ եւս 15-ը հոսպիտալացվել են Սալվադորի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Տարհանվել է շենքից մոտ 50 մարդ: Յոթ տուժածի մոտ բավականին խորը այրվածքներ են: Վերջիններիս համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Հրդեհը սկսվել է էլեկտրալարերի կարճ միացումից, որը տեղի է ունեցել օդափոխման համակարգում:
Փրկարարական գործողությանը մասնակցել է երկրի ռազմաօդային ուժերին պատկանող 3 ուղղաթիռ։