1668 դիտում
09:28 24-08-2015
ԱՄՆ-ն քննարկում է է Հարավային Կորեայում B-52 ռմբակոծիչներ տեղակայելու հարցը
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները քննարկում են հարավկորեական տարածքում B-52 ռազմավարական նշանակության ռմբակոծիչներ տեղակայելու հարցը, հաղորդում է Renhal գործակալությունը:
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է նաև ստորջրյա նավի տեղակայումը, որի վրա կլինի միջուկային զենք:
Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Կիմ Մին Սոկի խոսքով՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև առկա չափազանց լարված իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ն ռազմավարական նշանակության սպառազինություն կտեղակայի թերակղզում և այժմ քննարկվում է դրանց տեղակայման ժամկետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այ մասին, որ Հարավային Կորեան չի պատրաստվում Հյուսիսային Կորեայի հետ սահմանին տեղադրված բարձրախոսները հեռացնել, որոնցով քարոզչություն է իրականացվում, մինչև հյուսիսկորեական պետությունը ներողություն չխնդրի հարավկորեացի զինվորականների հետ կապված միջադեպի համար:
Նմանատիպ նյութեր
6150 դիտում
11:28 28-04-2017
Թրամփը ՀարավայիՆ Կորեայում THAAD ՀՀՊ տեղակայելու դիմաց 1 մլրդ դոլար է ուզում
3372 դիտում
16:25 20-06-2017
ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է ուղարկել Հարավային Կորեա
1015 դիտում
17:02 19-02-2023
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են սկսել՝ կիրառելով ռազմավարական ռմբակոծիչներ
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը