211652_close_icon
views-count33479 դիտում article-date 13:50 24-08-2015

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Արարատի մարզում վերացրեցին «Մահվան խաչմերուկում» տարիներով ստեղծված խոչընդոտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Հայանիստ գյուղի գլխավոր խաչմերուկը տեղաբնիկներն ու հարևան գյուղի բնակիչներն անվանում էին «Մահվան խաչմերուկ», քանի որ նշված հատվածում 1990-ական թվականներից ինչ-որ անձանց կողմից հիմնովին վերացվեցին խաչմերուկը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները): [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս նշված խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի մասին է լուսաբանել, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ է ունեցել: Երկար տարիներ գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված տարածքում լուսակիրների բացակայության պատճառով միշտ էլ տեղի կունենան վթարներ, քանի որ վարորդները շատ դեպքերում միմյանց նկատմամբ անհանդուրժող են, իսկ վթարներից հետո էլ միմյանց են մեղադրում: Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի անմիջական միջամտության արդյունքում նշված խաչմերուկում տեղադրվեցին լուսակիրներ: Այսօր՝ օգոստոսի 24-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Էդպիսի շաբաթ չկա, որ վթարներ տեղի չունենան: Ինչ սվետաֆորները դրեցին, ոչ մի վթար տեղի չի ունենում: Գոհ ենք ՀՀ ոստիկանությունից, Ճանապարհային ոստիկանությունից, Կապի և տրանսպորտի նախարարությունից, Արարատի մարզպետարանից և մեր գյուղապետից, ով ըտենց ամիս չկար, որ թուղթ ու թանաք չուղարկեր պատկան մարմիններին ու եթե գյուղապետը դրանց զահլեքը էտքան չտաներ երևի կարոտ մնայինք էտ սվետաֆորին: Հիմա կարող ենք վստահ ասել, որ եթե վթարներ տեղի ունենան, ապա, առաջին հերթին, մեղավորը վարորդներն են լինելու, քանի որ սվետաֆորները ճիշտ են աշխատում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր