211652_close_icon
views-count74253 դիտում article-date 13:24 08-11-2015

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. գործին խառնվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` նոյեմբերի 7-ին, ժամը 18:30-ից մինչև այսօր` այս պահը, Սյունիքի մարզի Մեղրիի «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցները` տնօրեն Ազատ Գասպարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետարանի, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչության աշխատակիցների հետ հսկայական աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացան Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական Մ17 ավտոճանապարհից հեռացնել մոտ 2 հազար տոննա ժայռաբեկորներն ու քարերը: Ողջ գիշեր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանի գխավորությամբ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել էին` խուսափելով հետագա խցանումներից, որպեսզի Մեղրիի «ՃԱՆՇԻՆ»-ի և Սյունիքի փրկարարական վարչության ծառայողները հատուկ տեխնիկայի գործադրմամբ ժայռաբեկորները հեռացնեն ճանապարհից: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է Ֆոտոլրագրողը, բարեբախտաբար, փլուզման և քարաթափման հետևանքով զոհեր, վիրավորներ չկան, իսկ ճանապարհը փակ է մոտ 40 մ երկարությամբ` 9 մետր լայնությամբ: Մաքրման աշխատանքնեը ընդմիջվել են միայն մեկ ժամով, իսկ պատճառը եղել է անբարենպաստ եղանակը` մառախուղը: Մեղրիի «ՃԱՆՇԻՆ»-ի տնօրեն Ա. Գասպարյանը իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր հաղորդում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին և Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությունով այս պահին մարզպետարանի և Կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները փլուզման վայրում չափագրման աշխատանքներ են կատարում Մեղրիի ճանշինականների հետ, որպեսզի կանխեն հետագայում փլուզման ու քարաթափման դեպքերը: Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Փլուզման մասին տեղեկությունը ստանալուց` անմիջապես մարզպետի կարգադրությամբ ժամանել ենք նշված վայր և արդեն երթևեկությունը մեկ ժամ անց երկկողմանի կբացվի, ինչի շնորհիվ 9 գյուղ կպրծնեն արհեստական շրջափակումից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր