2195 դիտում
10:16 25-08-2015
Քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ հուլիսին սպառած էլէներգիայի հաշիվները սովորականից մոտ կրկնակի ավելի են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Օգոստոսի երկրորդ կեսից «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ հուլիսին սպառած էլէներգիայի հաշիվները սովորականից մոտ կրկնակի ավել են։ Օրինակ՝ սովորաբար ամսական 5-6 հազար դրամի Էլէներգիա սպառողները 10 հազար դրամի հաշիվ են ստացել։ Իսկ երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրենց տարածքային կառույցից պարզաբանում են պահանջել, բացատրել են, թե ՀԷՑ-ի աշխատակիցների սխալի արդյունք է։
Այսինքն՝ հունիսի հաշիվը վերցնելիս սխալ ցուցմունք են գրել ՀԷՑ-ի աշխատակիցները, և ՀԷՑ-ում ընդունում են այդ սխալը։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը դիմեց ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանին, սակայն վերջինս ասաց, որ կոնկրետ փաստերը ներկայացնելու դեպքում միայն իրենք կուսումնասիրեն և կպատասխանեն։ Իսկ կոնկրետ փաստը ՀՀ բնակչության մեծ մասի ծախսած Էլէներգիայի դիմաց արված վճարումներն են»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»