211652_close_icon
views-count1399 դիտում article-date 17:38 25-08-2015

Լիբիայում վերսկսվել են բախումները իսլամիստական խմբավորումների միջեւ. կան զոհեր

Լիբիայի Սայդա քաղաքում գտնվող պաղեստինցիների ճամբարի հարեւանությամբ վերսկսվել են մարտական գործողությունները «Ֆաթհ» եւ «Ջունուդ աշ-Շամ» իսլամիստական խմբավորումերի միջեւ: «Ֆաթհ» խմբավորման երկու զինյալ մահացել է, եւս իննը վիրավորվել: Քաղաքի տարբեր թաղամասերում, որտեղ տեղակայված են պաղեստինցիները, պարբերաբար կրակոցներ են հնչում այն բանից հետո, երբ «Ջունուդ աշ-Շամ»-ի զինյալները ցանկացել են առեւանգել «Ֆաթհ»-ի հրամանատարներից մեկին: Լիբիայում Պաղեստինի դեսպանատունը մտավախություն է հայտնել, որ խմբավորումների բախումների հետեւանքով կտուժեն մոտ 200 հազար պաղեստինցի փախստականները:

Նմանատիպ նյութեր