211652_close_icon
views-count1434 դիտում article-date 11:52 26-08-2015

Արաբական Միացյալ Էմիրությունները կօգնեն Չեչնիային

ԱՄԷ-ի իշխանությունները մտադիր են աջակցել Չեչնիայի Հանրապետությանը մանր բիզնեսի զարգացման հարցում: Հարցը քննարկել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Աբու-Դաբի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված նուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ Ալ Նախայանը: «Շեյխը հաստատել է ԱՄԷ-ի և Չեչնիայի միջև հետագա համագործակցությանը շարունակելու մտադրությունը: Նրա կարգադրությամբ մասնագետներն ուսումնասիրում են Չեչնիայում մանր բիզնեսի զարգացման ու պահպանման մեխանիզմի ստեղծման հնարավորությունը»,-Instagram-ի իր էջում գրառել է Կադիրովը: Առաջիկայում ԱՄԷ-ից Չեչնիա կժամանի բարձրակարգ մասնագետների պատվիրակությունը:

Նմանատիպ նյութեր