211652_close_icon
views-count7254 դիտում article-date 08:32 27-08-2015

Արդարադատության նախարարի թեկնածուի անունն արդեն հայտնի և այսօր կներկայացվի ՀՀԿ ԳՄ նիստում. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. ««ՀԺ» թղթակցին հայտնի է դարձել, որ հանրապետական կուսակցության այսօր նախատեսված գործադիր մարմնի նիստում քննարկվելու է արդարադատության նախարարի հարցը։ Սերժ Սարգսյանը գործադիրին է ներկայացնելու նախարարի թեկնածուի անունը։ Այդ թեկնածուն ամենևին էլ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի լինելու, թեև նրա անունը տևական ժամանակ ակտիվորեն շրջանառվում էր մամուլում։ Ի դեպ, վերջինս արդեն գնում է Ազգային ժողով և կրկին լծվել է օրինաստեղծ աշխտտանքին։ Հանրապետականի իրազեկ շրջանակները հայտնում են, որ արդարադատության նախարարի պաշտոնը, որը, հիշեցնենք, Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո թափուր է ավելի քան մեկ ամիս, զբաղեցնելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նա Մանուկյանի պաշտոնանկության օրը «Հժ» թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ ինքն է նշանակվելու նախարար։ ՀՀԿ-ում Օսիկյանի նշանակման հետ կապված տարաձայնություններ չկան և սպասվում է, որ հենց այսօր էլ, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը և այն կհրապարակվի»։

Նմանատիպ նյութեր