Մերձմոսկվայում կնոջ գլխատված մարմին է հայտնաբերվել
Մերձմոսկվայի Շատուրսկի շրջանում կնոջ գլխատված մարմին է հայտնաբերվել: Իրավապահների տվյալներով՝ մահից առաջ կնոջ ձեռքերը կապել են: Նրա գլուխը եղել է տոպրակի մեջ՝ դիակից երկու մետր հեռու եւ շղթայով ծառից կախված: Փորձագետների խոսքով՝ հանցագործությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: