211652_close_icon
views-count2245 դիտում article-date 16:13 27-08-2015

Մախաչկալայի նախկին քաղաքապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանն այսօր դատավճիռ է ներկայացրել Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովի նկատմամբ, ով իր զարմիկի՝ Յուսուպ Ջափարովի, Մուրադ Ալիևի, եղբայրներ Ահմեդովների, Մոհամեդ Կադիևի և Զուբաիր Մութաևի հետ միասին մեղադրվում է ՌԴ Հետաքննչական կոմիտեի ղեկավարի սպանության և այլ հանցագործությունների մեջ, հաղորդում է Ria Novosti-ն: Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ամիրովին՝ խիստ ռեժիմի գաղութում: Նրանք նաև մեղադրվում են Կասպիյսկի "Москва" առևտրաժամանցային համալիրում ահաբեկչություն իրականացնելու մեջ:

Նմանատիպ նյութեր