211652_close_icon
views-count2555 դիտում article-date 16:15 18-06-2014

Թուրքիայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման դատապարտվեց

Թուրքիայի նախկին նախագահ, 94-ամյա Քենան Էվրենը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: Էվրանը մեղադրվում էր Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ, երբ դեռ գլխավորում էր Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: Էվրենին ցմահ ազատազրկում էր սպառնում դեռևս 2012 թվականից, երբ հունվարին սկսվեց սույն գործով դատավարությունը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 1980 թվականի հեղաշրջումից հետո, երբ նա դարձավ Թուրքիայի նախագահ, մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպեց, որոնց թիրախը օրինական կառավարության տապալումն էր: Էվրենը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

Նմանատիպ նյութեր