211652_close_icon
views-count1405 դիտում article-date 19:24 27-08-2015

Հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ

Հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ՃՈ ճանապարհապարեկային ծայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նորիկ Սարգսյանը նախ խոսեց ամառային ամիսներին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելեու ուղղությամբ տարված աշխատանքների մասին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: 2015 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում միջին տվյալով յուրաքանչյուր ամիս գրացվել է երեխաների մասնակցությամբ 26 պատահար, իսկ ամառային ամիսներին պատահարների թիվը հասել է 41-ի, ինչը Նորիկ Սարգսյանը կապեց ամառային ամիսներին երեխաների ավելի ազատ ռեժիմում գտնվելու և ծնողների ու մանկավարժների հսկողությունից որոշակիորեն դուրս մնալու հետ: Պատկերը սեպտեմբերի 1-ից այլ է լինելու: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել դպրոցների տնօրենների և մանկավարժական կոլեկտիվների հետ՝ առկա խնդիրները քննարկելու նպատակով: Ուսումնասիրվել է ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, թարմացվել են գծանշումներն ու ճանապարհային նշանները, ինչպես և գծանշվել են նոր հետիոտնային անցատեղեր՝ հատկապես դպրոցների մոտակայքում: Հենրիկ Նավասարդյանն էլ իր հերթին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած աշխատանքները: Ասուլիսի ավարտին հյուրերը պատասխանեցին լրագրողների հարցերին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր