211652_close_icon
views-count2464 դիտում article-date 19:32 30-08-2016

Հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին եւ այդ շրջանակներում ոստիկանության կողմից իրականացված աշխատանքներին: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին նախ ներկայացրեց վերջին յոթ ամիսների վթարայնության վիճակագրությունը, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 174-ով, 53-ով կրճատվել է դրանց հետեւանքով զոհերի եւ 253-ով՝ մարմնական վնասվածքներ ստացածների թիվը: Վթարայնության վիճակը բնութագրող այս երեք ցուցանիշներն, ինչ խոսք, ոստիկանության իրականացրած մի շարք միջոցառումների արդյունք են: Նվազել են նաեւ երեխաների մասնակցությամբ ճանապարահատրանսպորտային պատահարները. վերջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թիվը կրճատվել է 27-ով: Նորիկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանության կողմից իրականացված եւ իրականացվելիք միջոցառումների մասին: Սեպտեմբերի 1-ից ճանապարհամերձ դպրոցների մերձակա տարածքներում ծառայություն են իրականացնելու ոստիկանական վերակարգեր, որոնցում ընդգրկվելու են ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայության, անչափահասների գործերով եւ համայնքային ոստիկանության տեսուչներ: Ոստիկանության կողմից արվելու է ամեն ինչ երեխաների տուն-դպրոց-տուն ճանապարհը անվտանգ դարձնելու համար: Նորիկ Սարգսյանը ծնողներին, մանկավարժներին, վարորդներին, դպրոցականներին կոչ արեց լինել առավել ուշադիր, զգոն, խստորեն պահպանել երթեւեկության կանոնները, համատեղ ջանքերով ապահովել երթեւեկության անվտանգությունը: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ վերջին նորարարությունների մասին, որոնք միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը: Հանդիպման ավարտին Նորիկ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր