2139 դիտում
10:14 28-08-2015
Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Փետրվարյան քաղաքական նոկդաունից դեռ ամբողջությամբ ուշքի չեկած ԲՀԿ-ին սպառնում է հերթական զանգվածային արտահոսքը կուսակցությունից: Այս անգամ պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ լոյալ վերաբերմունքն է ու «ոչ»-ի ճակատին չմիանալը:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն լքողների թվում կարող են լինել նաեւ պատգամավորներ, որոնք նախկինում շատ կոշտ են արձագանքել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Արտահոսքը կարող է սկսվել սեպտեմբերի սկզբին, երբ ԲՀԿ-ն իր քննարկումները կավարտի եւ այն կամփոփի քաղխորհրդի նիստում:
Մեկնաբանելով հերթական արտահոսքի հնարավորությունները` ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ներկա պահին իրենց կուսակցությունում քննարկումները շարունակվում են: «Այս պահին մեզ մոտ քննարկումները շարունակվում են եւ մենք չենք պատրաստվում ապատեղեկատվություններին պատասխան տալ»,-ասաց Բաբայանը»:
Նմանատիպ նյութեր
2450 դիտում
10:40 08-10-2015
Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»