211652_close_icon
views-count57587 դիտում article-date 18:43 03-07-2019

ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով կանխել են Հայաստանում գործող հայտնի ակնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարից խոշոր չափի գումար շորթելու փորձը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ շորթում կատարելու հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն նախնական համաձայնության գալով՝ հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարին փորձել են շանտաժի ենթարկելով՝ խոշոր չափի գումար շորթել նրանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել, իսկ ԱԱԾ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են այն տարածքի քննչական բաժին, որտեղ գործում է ակնաբուժական կլինիկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր