6637 դիտում
10:45 28-08-2015
Առաջիկայում խոշոր թանկացումներ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Ամառն ավարտվում է եւ եկող շաբաթվանից կսկսվի աշունը, սակայն այս հանգամանքը Հայաստանի բնակչությանը ոչ մի լավ բան չի խոստանում: Բանն այն է, որ սեպտեմբերի սկզբից ձեռնարկությունները կսկսեն հաշվարկել, թե իրենց ծախսերում որքանով է ավելացել էլէներգիայի վարձավճարի չափը:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով դեռեւս երկու շաբաթ առաջ հայտարարել են, որ ձեռնարկությունների էլէներգիայի ծախսը իրենք չեն պատրաստվում փոխհատուցել: Ինչը նշանակում է, որ ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը օգոստոսի 1-ից ուժի մեջ է, եւ սեպտեմբերի սկզբին նրանք նոր սակագնով առաջին հաշիվները կստանան:
«ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե էլէներգիայի 17 տոկոսով թանկացումը սպառողական գների ինչպիսի բարձրացման կհանգեցնի: Բայց որ առջեւում մեզ թանկացումներ են սպասվում, այն էլ նշանակալի չափերով, դա արդեն կասկածից վեր է»:
Նմանատիպ նյութեր
2964 դիտում
09:13 19-09-2020
Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
1721 դիտում
09:26 11-03-2014
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ․ Ժողովուրդ
1470 դիտում
10:38 31-01-2014
Սպասվում են ուղեվարձի թանկացումներ, թե ոչ. Հրապարակ
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2392 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»