1362 դիտում
18:26 28-08-2015
Զենք-զինամթերք՝ նաև ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 13.40-ին, Արագածոտնի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերքը պոլիէթիլենային պարկով թողել է Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի չգործող կաթսայատան պատի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով ողորկափող հրացան, 5.45 մմ տրամաչափի` 121, 7.62 մմ տրամաչափի՝ 21 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 17.35-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի հին բենզալցակայանի շինության պատի տակ զինամթերք կա:
Նշված վայրից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել 5,45 մմ տրամաչափի 85 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
15:00 10-04-2014
Զենք-զինամթերք ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
841 դիտում
14:00 30-04-2014
Զենք-զինամթերք` ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
757 դիտում
11:41 16-03-2015
Զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
Այս բաժնից
1843 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
670 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
898 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ