2738 դիտում
09:45 29-08-2015
«Յուքոմը» մարզահամերգային համալիրից պահանջում է 491 հազար 127 դրամ. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Մինչ կառավարությունը 30 մլն-ով վաճառում է Մարզահամերգային համալիրը անհայտ ընկերության, մեկ տարի առաջ սնանկացած Համալիրի նոր պարտատերեր են սկսել ի հայտ գալ:
Ըստ այդմ՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա վճռով սնանկ ճանաչված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության սնանկության գործով նոր պահանջ է ներկայացրել «Յուքոմ» ընկերությունը:
«Յուքոմը» այս տարվա օգոստոսի 17-ին ուշացած հայտ է ներկայացրել՝ որպես պարտատեր գրանցվելու համար: Այն Մարզահամերգային համալիրից պահանջում է 491 հազար 127 դրամ, թերեւս իր մատուցած ծառայությունների համար: Այլ հարց է, թե ինչու է «Յուքոմը» Համալիրի սնանկացումից մոտ մեկ տարի հետո հիշել պարտքի մասին»:
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
22:08 01-12-2022
127 մլն 634 հազար դրամ՝ Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինսավորման համար
28993 դիտում
10:15 25-10-2016
«Յուքոմը» վաճառվում է. «Հայկական ժամանակ»
4448 դիտում
16:23 02-08-2017
Մայրաքաղաքում նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ. քաղաքապետարան
Այս բաժնից
901 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
934 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1789 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»