211652_close_icon
views-count4541 դիտում article-date 16:23 02-08-2017

Մայրաքաղաքում նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ. քաղաքապետարան

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտ ամսից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հարթ տանիքների նորոգման մասով մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի տանիքներ, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ, որից 13-ը` նախորդ շաբաթվա ընթացքում: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազնաբնակարան շենքերի թեք տանիքներ, որոնցից 10-ը` հիմնովին, իսկ 768-ը՝ մասնակի: Վերոնշյալ աշխատանքների շրջանակում էլ արդեն նորոգված են 708 շենքերի տանիքներ:

Նմանատիպ նյութեր