Քուրդ զինյալներն Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողությա տակ գտնվող 7 գյուղ են ազատագրել, հաղորդում է France Presse-ը:
Գրոհն իրականացվել է օգոստոսի 26-ին՝ միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ:
Ավելի վաղ արբանյակային լուսանկարները հաստատել էին, որ ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքի հնագույն տաճարը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: