211652_close_icon
views-count2298 դիտում article-date 10:21 29-08-2015

Աշխատանքի և սոցիայական ապահովության նախկին նախարարը կրկին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Մեր տեղեկություններով, աշխատանքի և սոցիայական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը կրկին ԲՀԿ-ին անդամակցեյու դիմում է ներկայացրել։ Մեր այդ տեղեկությունը հաստատեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ–ից դուրս էր եկեք 2010 թվականին։ Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց, որ Գևորգ Պետրոսյանն այն ժամանակ թողել Էր կուսակցությունը, քանի որ հասարակական սեկտորում այնպիսի աշխատանքի էր անցել որը ապակուսակցականաթյուն էր պահանջում։ Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, որ այս տարիների ընթացքում Գևորգի հետ ընկերական հարաբերություններն իրենք պահպանել են, ավելին, իբրև պրոֆեսիոնալ իրավաբան, նա հաճախ է իր խորհրդատվություններով օգնել ԲՀԿ-ականներին։ Երեկ Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ին կրկին անդամագրվելու դիմում է ներկայացրել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր