Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարը զինված հարձակման հետևանքով կոմայի մեջ է հայտնվել
Վրաստանում անհայտ անձինք զինված մահափորձ են կատարել այդ երկրի Ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա:
Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս հայտնվել է կոմայի մեջ, հաղորդում է Interfax-ը:
Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ հանցախումբը թիրախ է նախապատրաստել նախկին փոխնախարարի համար Թբիլիսի-Թաբախմելա ավտոմայրուղու վրա և հրազենից կրակ բացել նրա ու նրան ուղեկցող ազգականի վրա: Ազգականը տեղում մահացել է, իսկ Գվազավան գլխին ստացած վնասվածքով տեղափոխվել հիվանանոց: Նա գտնվում է կոմայի մեջ: