Վրաստանի առաջին նախագահի որդին կոմայի մեջ է. նրան վիրահատել են 7 ժամ
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր Է: Նա գտնվում Է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված Է արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է անեսթեզիոլոգ Նիկոլոզ Կվաչաձեն:
Միջադեպը տեղի Է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 19-ի երեկոյան, Թբիլիսիի կենտրոնի Գալի փողոցում:
Ականատեսների վկայությամբ, Ցոտնեի վրա մի քանի մարդ Է հարձակվել, երբ նա դուրս Էր գալիս տնից: Տուժածին, որը բազմաթիվ վերքեր Է ստացել, Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա Է հասցրել «շտապ օգնության» բրիգադը: «Պացիենտի վիճակը շատ ծանր Է»,-ասել Է Կվաչաձեն: Նա նշել Է, որ Գամսախուրդիան երկու բարդ վիրահատություն Է տարել, դրանցից երկրորդը շարունակվել Է մոտավորապես յոթ ժամ:
Մոտ ժամանակներս նոր վիրաբուժական միջամտություն չի պլանավորվում, հաղորդել Է Sputnik-ը: