211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:55 29-08-2015

Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակավոր դադարեցնել, հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: «Այդ դեպքում ամերիկացիները կհասկանան, որ մեր հետ չի կարելի այդպես վարվել, չի կարելի Ռուսաստանի հետ կատակ անել»,-ասել է նա: Կոբզոնը նկաատի ունի Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզա ստանալու սկանդալը: Նա այն անձանց ցուցակում է, որոնց հանդեպ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել, այդ թվում՝ վիզա տրամադրելու մերժումը:

Նմանատիպ նյութեր