32487 դիտում
08:38 31-08-2015
Արտակարգ դեպք Երևանում. օպերատիվ ծառայությունները կանխել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի թիվ 5 բնակարանից մի կին մոտեցել է պատուհանին և փորձում է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր փրկարարների, շտապօգնության, հոգեբուժական բուժբրիգադների հետ կարողացել են կանխել 23-ամյա Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ նա գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և վերջինս տեղափոխվել է Ավանի հոգեբուժական կլինիկա:
Ժամանել են նաև ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 04 և հոգեբուժական թիվ 08 բրիգադները:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմում էին, որ աղջիկը աղանդավոր է և հաճախ է մասնակցել աղանդավորների հանդիպումներին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
40070 դիտում
23:12 20-04-2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանում կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը