Վիետնամում բազմահազարանոց համաներում է հայտարարվել. բանտերից ազատ կարձակվի մոտ 19,000 մարդ
Վիետնամում համաներման շնորհիվ շուրջ 18,500 բանտարկյալներ ազատ կարձակվեն և առաջիկայում կլքեն բանտերը, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով վիետնամական ԶԼՄ-ներին:
Այդ երկրի նախագահ Չիոնգ Տան Շանգը երկրի անկախության հռչակման 70-ամյակի կապակցությամբ համընդհանուր համաներում է հայտարարել:
Ցուցակում հայտնվել են նաև 34 օտարերկրացիների անուններ, որոնց թվում են Ավստրալիայի, Չինաստանի, Կամբոջայի, Լաոսի, Մալազիայի և Ֆիլիպպինների քաղաքացիներ:
Վիետնամում նման զանգվածային համաներում հայտարարվել էր 6 տարի առաջ: Այն ժամանակբանտերից ազատ արձակվեց 20 հազարից ավելի բանտարկյալ: