211652_close_icon
views-count1195 դիտում article-date 22:12 02-02-2025

Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»

Կիևից և ամբողջ աշխարհից 250 ուկրաինացի երիտասարդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը լսել է նրանց վկայությունները և հայրենասիրության, երկխոսության և ներումի կոչ արել, հայտնում է Euronews-ը։

Հռոմի պապը դիմել է երիտասարդ ուկրաինացիներին ամբողջ աշխարհում՝ ներման կոչ անելով, չնայած շարունակվող պատերազմին:

Հանդիպումը, որը արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկն անվանել է «Պապի և երիտասարդ ուկրաինացիների առաջին հանդիպումը», տեղի է ունեցել Կիևի Քրիստոսի Հարության տաճարում։

Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներում ապրող որոշ մասնակիցներ միացել են տեսակապով։

Պատերազմից տուժած ժողովրդին ուղղած իր խոսքում Պապը ուկրաինացիներին կոչ է արել մնալ հայրենասեր և սիրել իրենց երկիրը, բայց նաև ընդունել ներումը, և ոչ թե վրեժը:

Հիշեք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը տվեցին ձեր երկրի համար,- ասել է նա։- Ձեր հայրենիքը պատերազմից վիրավորված է, բայց սիրեք այն»:

Նա նաև կոչ է արել ուկրաինացիներին դժվար պահին դիմել հավատին՝ օրինակ բերելով Ավետարանը գրպանում ռազմաճակատ մեկնած երիտասարդ զինվոր Ալեքսանդրի օրինակը, որը զոհվեց մարտում։

 

Նմանատիպ նյութեր