211652_close_icon

Բանգկոկի պայթյունի գործով եւս 2 կասկածյալներ են որոնվում

views-count1024 դիտում article-date 14:11 31-08-2015
Թայլանդի ոստիկանությունը Բանգկոկի պայթյունի գործով եւս երկու հոգու ձերբակալության հրաման է արձակել: Նրանցից մեկը մահմեդական հանդերձանքով թայլանդցի մի կին է, մյուսը՝ օտարերկրացի տղամարդ: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ կալանավորվեց առաջին կասկածյալը, որին ապօրինի զենք կրելու մեդաղրանք է առաջադրվել: Նրա ինքնությունը չի բացահայտվում, սակայն տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը Թուրքիայից է: Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած պայթյունի զոհ դարձավ 20 մարդ:

Նմանատիպ նյութեր