Բանգկոկի պայթյունի գործով կասկածյալն ազատության մեջ է
Բոնգկոկի պայթյունի գործով ձերբակալվածներից ոչ մեկը գլխավոր կասկածյալը չէ, հայտարարել է Թայլանդի ոստիկանությունը:
Իրավապահների տվյալներով՝ դեղին շապիկով երիտասարդը, որը սեւ ուսապարկը թողել էր հինդուիստական տաճարում, դեռ ազատության մեջ է: Նրան ֆիքսել էին տեսախցիկները(լուսանկարում):
Ավելի վաղ ձերբակալվածները՝ օտարերկրացիներ Ադեմ Կարադագը եւ Յուսուֆ Միերալին, հանցավոր խմբի անդամներ են, սակայն նրանց ղեկավարը դեռեւս չի գտնվել:
Հիշեցնենք՝ պայթյունի զոհ էր դարձել 20 մարդ: