30013 դիտում
19:04 01-09-2015
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները Մաշտոցի ոստիկանների հետ սպանության վայր են բերել կասկածյալին. տեղում կատարվում է քննչական փորձարարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ Մարգարյան փողոցի թիվ 41 շենք բերեցին երեկ` օգոստոսի 31-ին նշված շենքի բնակիչ, 54-ամյա Վահան Աղաջանյանի սպանության գործով կասկածյալ, 32-ամյա Ռաֆայել Մկրտումյանին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին քննչական բաժնի պետի և նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ ընթերականների ներկայությամբ քննչական փորձարարություն է սկսվել և բնակարան բերված մանիկենի վրա կասկածյալը ցույց է տալիս, թե ինչպես է դանակի մի քանի հարվածով սպանել Վահան Աղաջանյանին:
[color=#EF2929]Տարեց հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մահացածի հետևից կամ լավ, կամ` ոչինչ, սակայն այս դեպքում սպանվածը և’ շենքում և’ թաղամասում ավելի շատ բնութագրվում էր բացասական, ով ուներ մեծ թվով թշնամիներ: Իր կյանքով շատերին էր վատություն արել և վերջը սա պետք է լիներ: ճիշտ է ցանկալի էր` երիտասարդը մարդու կյանք չխլեր, բայց էլի գոհ ենք Մաշտոցի ոստիկաններից ու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչներից, որ ժամերի ընթացքում բացահայտեցին սպանությունը:[/color]
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/01/63494/] ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներ հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել էին երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը:
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ ձերբակալվել էր Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ, սակայն Երևանի 16-րդ թաղամասում փաստացի բնակվող, 32-ամյա Ռաֆայել Մկրտումյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
11:43 25-03-2017
Մեր թիմը գիտի՝ ինչպես փոխել երկիրը. վարչապետը հանդիպել է Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչների հետ