2783 դիտում
08:27 03-09-2015
Դատավոր Սերժիկ Ավետիսյանի կնոջը խոշոր չափի գումար են նվիրել. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի երկու տարբեր աղբուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված, Էվելինա Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից: Թե ով է նվիրատուն՝ հայտարարագրում նշված չէ:
Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ամերիկյան դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված՝ Ա/Ձ: 2014 թվականին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից հասնելով 50 հազար դոլարի:
Դատավոր Սերժիկ Ավետիսյանը նախորդ տարի 16,7 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել, որից 13,7 միլիոնը՝ աշխատավարձից, 2,9 միլիոնը՝ կենսաթոշակից: Ավետիսյանը մինչեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակվելը, հանդիսանում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2010 թվականին նա որպես նախագահող դատավոր քննել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործը, վերջինիս կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առաջին ատյանի վճիռը թողնելով անփոփոխ»:
Նմանատիպ նյութեր
41404 դիտում
22:13 11-07-2024
Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում հայտնի «Գարաժ Մոլի»-ից․ գողացել են խոշոր չափի գումար
73096 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
934 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1789 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»