34-ամյա Գնելը շշերով հարվածել է գիշերային ակումբի պարուհիներին եւ ոչ միայն
34-ամյա Գնել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ինքնությունը չպարզված անձի հետ գնացել է գիշերային ակումբ, ալկոհոլի ազդեցության տակ կատարել են խուլիգանություն, խաթարել ակումբի նորմալ գործունեությունը, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ կատարել աշխատակիցների հասցեին, շշերով հարվածել պարուհուն, 2 աշխատակցուհիների պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել ակումբի գույքը ՝ Հովհ.Ալեքսանյանին պատճառելով 257.425 ՀՀ դրամի գույքային վնաս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Շիրակի մարզի ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է ամբաստանյալ Գնել Թովմասյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Վճիռը բողոքարկել են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարնում, բայց դատարանը այն թողել է անփոփոխ։