Այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը մասնակիորեն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպան
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է նա: