Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրություն չունի
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ և ցանկություն չունի դառնալ Ուկրաինայի վարչապետ, հաղորդում է Interfax-ը:
«Չեմ ծրագրում վարչապետ դառնալ: Այդ ամենը շահարկումներ ու քաղաքական ինտրիգներ են»,-«Ֆոկուս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Ուկրաինայի վարչապետ պետք է լինի այն մարդը, ով առաջին հերթին լավ է հասկանում ֆինանսական հարցերից: