211652_close_icon
views-count510 դիտում article-date 16:59 25-01-2023

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և մտադրություն չունի դառնալ․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և մտադրություն չունի դառնալ այդ հակամարտության կողմ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ուկրաինան, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության իրավունք ունի, և մենք իրավունք ունենք աջակցելու նրան այդ իրավունքը պաշտպանելու գործում»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգն այն կարծիքին է, որ «անշուշտ միշտ» առկա է էսկալացիայի վտանգ, ուստի կարևոր է ուժեղացնել ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում։ Դա, նրա խոսքով, Մոսկվային թույլ կտա հասկանալ, որ ՆԱՏՕ-ն մտադիր է պաշտպանել իր տարածքի «յուրաքանչյուր սանտիմետրը»։

Յենս Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հնարավոր է հասնել Կիևին զենք մատակարարելու միջով։

«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի այս պատերազմը: Մենք գիտենք, որ եթե խաղաղություն եք ցանկանում վաղը, ապա այսօր պետք է աջակցեք Ուկրաինային: Դա տարօրինակ է հնչում, բայց դեպի խաղաղություն ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է», - նշել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերն այստեղ դուրս են գալիս Ուկրաինայի հետ համերաշխության շրջանակներից:

«Եթե Պուտինը հաջողություն ունենա, մյուսները դասեր կքաղեն: Աշխարհի ինքնակալներն ուշադիր հետևում են, թե մենք ինչպես կպատասխանենք այս ներխուժմանը: Մենք նաև արդեն պարզել ենք, որ Ռուսաստանն էներգակիրների մատակարարումները որպես զենք է օգտագործել:

Չինաստանը նույնպես իր տնտեսական հզորությունն ի շահ իրեն է օգտագործում: Մենք պետք է հասկանանք, որ տնտեսական որոշումները կարող են հետևանքներ ունենալ անվտանգության քաղաքականության համար: Միշտ ասում են, որ պատերազմը չափազանց լուրջ բան է այն գեներալների հայեցողությանը թողնելու համար», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ռուսական նոր հարձակում է սպասվում:

Նմանատիպ նյութեր