211652_close_icon

Ա. Կարապետյանի անվան պուրակում ավարտին են մոտենում բարեկարգման աշխատանքները

views-count1427 դիտում article-date 19:10 04-09-2015
Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Պուրակի կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով այստեղ ոռոգման նոր ցանց է անցկացվել, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով: Ներկայում այգում ընթանում են մաքրման աշխատանքներ, ավարտվում է մոտենում հողահարթեցումը: Շուտով տարածքը կկահավորվի. կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական խաղեր, աղբամաններ: Այգու ամբողջ տարածքը կապահովվի գիշերային լուսավորութամբ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր