211652_close_icon
views-count1103 դիտում article-date 19:58 04-09-2015

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ Մինսկում. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ

Սեպտեմբերի 2-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական` 43-րդ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի օրակարգում դրված էին ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացում, տեղեկատվության փոխանակման գործընթացի ակտիվացում: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարները հանդիպում ունեցան Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, ով դրական գնահատեց ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների աշխատանքը: Այցի շրջանակներում տեղի ունեցան նաև մի շարք երկկողմ բանակցություններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր