211652_close_icon
views-count1620 դիտում article-date 12:32 07-09-2016

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստ՝ Սանկտ Պետերբուրգում

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների (Ոստիկանության) ղեկավարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարներ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր: Ի կատարումն նախորդ նիստի ընթացքում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի կողմից ընդունված որոշման, անցկացվեց առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և վերադարձման գործուն մեխանիզմի մշտադիտարկում: Տվյալ հանցատեսակի դեմ հակազդման նպատակով ընդունվեց որոշում իրավապահ մարմինների միջպետական համագործակցության ընդլայնման մասին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և տրանսպորտային միջոցների շահագործման մասին տեղեկություններ պարունակող ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր