211652_close_icon
views-count4128 դիտում article-date 21:24 05-09-2015

Լուկաշենկոն վերջին պահին փոշմանել է և առաջադրվել նախագահական ընտրություններում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին պահին որոշել է առաջադրվել հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններում և այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթերը: Առաջադրվելու համար վերջին ժամկետը մինչև այսօր ժամը 14:00-ն էր, գրում է Интерфакс-ը: Գործող նախագահի հետ միասին նախագահի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել «Ասա ճիշտը» կոալիցիայի նախագահ Տատյանա Կոռոտկևիչը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը և Պատրիոտիստական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը: Բոլոր թեկնածուները ԿԸՀ-ին ներկայացրել են անհրաժեշտ ստորագրությունները: Հաջորդ փուլը թեկնածուների գրանցումն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Նմանատիպ նյութեր